Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից անջատման պայմանների մասին համաձայնագրի նախագիծը ենթակա չէ վերանայման, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, հաղորդում է РИА Новости-ն։

Ըստ նրա, այժմ Եվրամիությունն այլեւս ոչինչ անել չի կարող:

«Մենք սպասում ենք Մեծ Բրիտանիայից հաջորդ քայլերի մասին լսել», - ավելացրել է Սխինասը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից չի խնդրել Brexit-ի ամսաթիվն ավելի ուշ ժամկետի հետաձգելու հնարավորության մասին: Եթե ​​ստանանք խնդրագիրը, ապա ԵՄ-ում մնացած 27 երկրները պետք է որոշում կայացնեն այդ հարցի վերաբերյալ: Դա կարող է հաստատվել միայն միաձայն: