Կառլոս Գոնը Renault կորպորացիայի տնօրենների խորհրդին գլխավոր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Bloomberg հեռուստաընկերությանը հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը՝ հինգշաբթի Դավոսում տնտեսական ֆորումի ընթացքում տված հարցազրույցում։
«Կարլոս Գոնը հինգշաբթի հրաժարական է տվել», - ասել է Լե Մերը: Այժմ Կառլոս Գոնի հրաժարականը պետք է ընդունի տնօրենների խորհուրդը: Այն հինգշաբթի առավոտյան իր խորհրդակցությունը կանցկացնի Բուլոն-Բիայանկուր (Փարիզից հարավ-արեւմուտք) քաղաքում, որտեղ գտնվում է այդ ընկերության կենտրոնակայանը:
Նոյեմբերի 19-ին Տոկիոյում բանտարկվել են Կարլոս Գոնը եւ Nissan-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ Գրեգ Քելլին՝ այն բանից հետո, երբ նրանց ձերբակալեցին Ճապոնիայի ֆինանսական օրենքը խախտելու կասկածանքով: Կան կասկածներ, որ Գոնը կարող էր Քելլիի օգնությամբ թաքցնել իր պարգեւավճարի իրական չափը`որպես 2010-2015 թվականններին Nissan ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























