Bugatti ընկերությունն ամենագնաց չի թողարկի: Նման մոդելի հայտնվելու մասին լուրերը հերքել է մակնիշի ղեկավար Սթեֆան Վինկելմանը, փոխանցում է Motor-ը:

«Bugatti-ն երբեք ամենագնաց չի ունենա,- հայտարարել է թոփ մենեջերը: - Նման մոդելը ոչ մի լավ բան չի տա ո՛չ բուն մակնիշին, ո՛չ նրա պատմությանը»:

Այդուհանդերձ, 2019 թվականին, երբ նշվելու է Bugatti մակնիշի 110-ամյակը, արտադրողը «մի քանի անակնկալ» է խոստանում՝ ներառյալ «ապագա մոդելների» շնորհանդես: Այդ մեքենաների մասին ոչ մի տեղեկություն առայժմ չկա: