eBay ինտերնետ աճուրդում հայտարարություն է հայտնվել ձեռքի հավաքմամբ 50-ամյա Maserati Quattroporte Tipo 107 սեդանի վաճառքի մասին, որն ավտոտնակում մնացել է 40 տարի, տեղեկացնում է Life-ը։ https://life.ru
Վաճառողը նշում է, որ այս նմուշը սերիայի 760 մեքենաներից մեկն է։ Հազվագյուտ մեքենան առաջին տիրոջ մոտ հայտնվել է 1967թ., իսկ 1970-ականներին ուղարկվել Միացյալ Նահանգներ։ Վերջին անգամ այն գրանցվել է 1976թ.։
Նշվում է, որ մեքենայի վազքը կազմում է 78 168 կիլոմետր։
Հնարավոր գնորդը պետք է հազվագյուտ մեքենայի համար վճարի $40 հազար։
Չնայած մեքենան վերականգնման կարիք ունի, այն պահպանել է ապրանքային տեսքն, ու բոլոր փաստաթղթերը կցվում են հավուր պատշաճի։



























