Փորձագետները մեքենաների վարկանիշ են կազմել, որոնք ավելի լավ է չգնել երկրորդային շուկայում, քանի որ ցածր գնի պատճառով նոր սեփականատերը մշտական վնասվածքների պատճառով ստիպված կլինի մեծ գումարներ ծախսել, գրում է Factom-ը:
Առաջին տեղում Volkswagen Phaeton-ն է: Մասնագետները նշում են, որ մեքենան շատ թանկ մասեր ունի, որոնք հաճախակի են կոտրվում:
Երկրորդ տեղում Audi A8 D3-ն է: Շատ գնորդներ կարող են մտածել, որ գերմանական մեքենաները ամուր եւ հուսալի են, սակայն այս դեպքում ալյումինե թափքը ժամանակի ընթացքում հաստատ կքայքայվի: Այս մեքենայի սեփականատերերը բողոքում են նաեւ պնեւմատիկ կախոցից:
Այնուհետ հաջորդում է Mercedes-Benz A-Class W168-ը: Քանի որ մեքենան տարբերվում է կոմպակտ չափերով, ապա շարժական հատվածում ամեն ինչ շատ կիպ է տեղադրված, դրա համար կոտրված մասերը դժվարամատչելի են դառնում, ինչն էլ անդրադառնում է վերանորոգման գների վրա:
Վարկանիշում չորրորդը Range Rover II-ն է: Այս դեպքում հաճախ են կոտրվում կոճակները եւ գործիքային վահակը:
Հնգյակը եզրափակում է Mercedes-Benz S-Class W220-ը: Այս մոդելի թույլ տեղը օդային կախոցն է:



























