ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգթոնը շարունակում է հնարավորություններ փնտրել Վենեսուելայի կառավարությանը եկամտի աղբյուրներից զրկելու համար, փոխանցում է RT-ն:
«Մենք շարունակում ենք փնտրել բոլոր ճանապարհները, որպեսզի Մադուրոյի ոչ լեգիտիմ ռեժիմին կտրենք եկամտի աղբյուրներից, ինչպես նաեւ ժամանակավոր նախագահ Գուայդոյին եւ Վենեսուելայի ժողովրդին ապահովենք ռեսուրսներով եւ աջակցությամբ, որի կարիքը նրանք ունեն, որպեսզի Վենեսուելա վերադարձնենք ժողովրդավարությունը»,- նշել է նա Twitter-ում:
Ավելի վաղ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, հանձնարարել էր երկրի հաշիվները փոխանցել ընդդիմության վերահսկողության տակ:




























