Սաուդյան Արաբիան գործարկել է արդյունաբերական զարգացման ազգային ծրագիրը, որը խոստանում է 2030 թվականին երկրի տնտեսություն բերել ավելի քան 1,6 տրլն ռիալի (438 մլրդ դոլար) ներդրումներ, ծրագրի գործարկման արարողության ժամանակ հայտնել է երկրի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալիդ ալ Ֆալիխը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի կողմից վերահսկվող ծրագիրը նախատեսված է թագավորության տնտեսության այնպիսի հատվածների զարգացման համար, ինչպես էներգետիկան, նավթաքիմիան, հանքարդյունաբերությունը եւ ավտոմեքենաշինությունը:

«Այս ծրագրով նախատեսվում է ՀՆԱ-ում նրա հատվածների բաժնի մեծացում մինչեւ 1,2 տրլն ռիալ (մոտ 320 մլրդ դոլար), 1,6 մլն նոր աշխատատեղերի ստեղծում, նավթի արտահանման աճ մինչեւ տրիլիոն ռիալից ավելի, ինչպես նաեւ ավելի քան 1,6 տրլն ռիալի (ավելի քան 438 մլրդ դոլար) տեղական ու արտասահմանյան ներդրումների հոսք»,- ասել է ալ Ֆալիխը, ում ելույթը հեռարձակվել է սաուդյան «Ալ Իհբարիա» հեռուստաալիքով: