Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան կենսաթոշակային բարեփոխման հաստատման մասին հրաման է ստորագրել, հայտնում է ANSA-ն:

Նշվում է, որ խոսքը, այսպես կոչված, «100 քվոտաներ» կարգի մասին է:

Այն նախատեսում է, որ քաղաքացին կենսաթոշակի անցնելու իրավունք ունի, եթե նրա տարիքի եւ աշխատանքային ստաժի գումարը 100-ի է հավասար: Օրինակ՝ այս կանոնը տարածվում է 62-ամյա քաղաքացու վրա, որը 38 տարի աշխատել է:

Իտալիայում նաեւ մտցվում է չունեւորների համար պարտադիր հիմնական եկամուտ: