Պաղեստինի կառավարությունը՝ վարչապետ Ռամի Համդալլահի ղեկավարությամբ, հրաժարական է ներկայացրել, բայց պարտականությունները կշարունակի կատարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, հայտնում է Wafa-ն:
«Կառավարությունը պարոն նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այն կշարունակի պարտականությունները կատարել եւ մեր ժողովրդին ծառայել… մինչեւ նոր կառավարության ձեւավորումը»,- երեքշաբթի կառավարության նիստում ասել է Համդալլահը:
Նա նշել է, որ ցանկանում է նոր կառավարության արագ ձեւավորում, որի աշխատանքի հաջողության համար անհրաժեշտ է «քաղաքացիների վստահությունը» եւ «բոլոր ուժերի, խմբակցությունների եւ պաղեստինյան հանրության բաղադրիչների անկեղծ աջակցությունը»:
Համդալլահը Պաղեստինի վարչապետն է 2014 թվականից:




























