Jaguar ընկերությունը ներկայացրել է XF սեդանի եւ XF Sportbrake ունիվերսալի հատուկ տարբերակը՝ հայտնում է «Կոմերսանտը»։
Նոր մոդելը տարբերվում է Exterior Black Design Pack գործառույթների փաթեթով, 18 դյույմանոց անվային սկավառակներով եւ առավել հարուստ հագեցվածությամբ։
Chequered Flag-ը կարելի է պատվիրել հետին եւ բոլոր անիվների գործողությամբ, 2 լիտրանոց տուրբոշարժիչով՝ 250 եւ 300լ (բենզինով) եւ 180, 240 կամ 300 լ (դիզելով)։ Հետխորհրդային շուկայում հասանելի կլինի միայն բենզինով աշխատող Jaguar XF Chequered Flag սեդանը։



























