Եվրոպական միությունը մերժել է Brexit-ի շուրջ լրացուցիչ բանակցությունների մասին բրիտանական խորհրդարանի առաջարկը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի քարտուղարը։ Նրա խոսքերով, այդ որոշումն ընդունվել է ԵՄ 27 անդամ երկրների հետ միասին՝ հայտնում է DW-ն։
Բրիտանացի խորհրդարանականները երեքշաբթի օրը հանդես են եկել Եվրամիության հետ հետագա բանակցությունների օգտին՝ նպատակ ունենալով հասնել Իռլանդիայի սահմաններին վերաբերող հարցի մասին փոփոխությունների։ Խորհրդարանականների մեծամասնությունը հանդես է գալիս «բեքսթոփի» դեմ, որը կսկսի գործել, եթե 2020թ․ վերջին Լոնդոնին եւ Բրյուսելին չհաջողվի առեւտրի մասին նոր համաձայնագիր մշակել։ Այն նախատեսում է մաքսային վերահսկողություն չսահմանել Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ։
Ծրագրված է, որ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա 2019թ․ մարտի 29-ին։




























