Ամերիկյան Tesla ընկերության ֆինանսական տնօրեն Դիպակ Ահուջին, որը զբաղվում է էլեկտրական մեքենաների արտադրությամբ, այս տարի կթողնի իր պաշտոնը: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը՝ հեռախոսային ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNBC հեռուստաընկերությանը:

Ինչպես նշել է նա, «դա անմիջապես տեղի չի ունենա»: Մաքսի խոսքերով, Ահուջին պաշտոնավարելու է «եւս մի քանի ամիս» եւ դրանից հետո, հավանաբար, երկար տարիներ ավագ խորհրդատու կլինի: Tesla-ի նոր ֆինանսական տնօրեն կդառնա Զաքարի Կիրխորնը, ով նախկինում եղել է Tesla-ի ֆինանսական գծով փոխնախագահը:

Ինչպես նշում է CNBC- ն, Ահուջին աշխատել է Tesla-ում ավելի երկար, քան նրա թոփ-մենեջերների մեծ մասը՝ մոտ 11 տարի: 2015 թվականին նա հեռացավ ընկերությունից, սակայն 2017 թվականին վերադարձավ:

Ավելի վաղ Tesla-ն ներկայացրել էր կորպորատիվ հաշվետվություն, համաձայն որի՝ ընկերության կորուստները անցյալ տարի կազմել են մոտ 976 մլն դոլար (մեկ բաժնետոմսի համար` 5.72 դոլար): Tesla-ի ընդհանուր եկամուտը 2018-ին կազմել է մոտ 21.4 մլրդ դոլար, ինչը ռեկորդ է համարվում նրա ողջ գոյության ընթացքում: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակում հասույթը հասավ 7.2 միլիարդ դոլարի: