Հայաստանում լճափնյա հանգստավայրերի կառուցման «Սիս, Մասիս, Նոր Հայաստան» ծրագրի հիմնական հեղինակ Արմեն Վարդանյանը NEWS.am-ին հաղորդեց, որ այս տեղեկատվության մեջ անճշտություն կա՝ հավելելով.  «Քըրք Քըրքորյանն անձամբ երբեւէ ոչ մի առնչություն չի ունեցել այս ծրագրի հետ: Աշխատանքները տարվել են   ընկերության հետ, որի բազմահազար բաժնետերերից մեկն է Քըրք Քըրքորյանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, ըստ հանրային խորհրդի տեղեկատվության, 400 մլն դոլարի ներդրում պահանջող այս ծրագրով նախատեսված է Հայաստանում լճափնյա հանգստավայրեր կազմակերպել՝ Եղվարդի ջրամբարից մինչեւ խաղատուն, զվարճանքի եւ հանգստի, մարզական այլ շինություններ կառուցել:

Գործընթացը հրապարակային դարձնելու եւ ծրագրի շուրջ բաց քննարկումներ կազմակերպելու խնդրանքով Հանրային խորհրդին են դիմել ծրագրի հեղինակները: