ԱՄՆ-ը ուզում է, որ սպառողները հրաժարվեն Huawei-ից՝ հօգուտ արեւմտյան ապրանքների։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Գորդոն Սոնդլենդը՝ հավելելով, որ գոյություն ունեն հեռակոմունիկացիոն սարքավորումներ արտադրող չինական ընկերության կողմից անվտանգության խախտման բազմաթիվ ապացույցներ, որոնք գաղտնիք են։

«ԱՄՆ-ը շատ է սատարում ցանկացած չինական թվային ապրանքի գնումից հրաժարում, որի ձեռքբերումը ազգային անվտանգության հետ կապված պոտենցիալ հեռանկարներ կարող է ունենալ, ու հօգուտ արեւմտյան ընկերությունների՝ Huawei-ից հրաժարվելը մեր կողմից ակնկալվող արդյունքէ»,- ասել է Սոնդլենդը՝ հայտնում է Reuters-ը։

Պատասխանելով չինական Huawei ընկերության արտադրանքի անվտանգությանը, նա ասել է․ «Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, որոնց մեծ մասը գաղտնազերծված չէ»։