Միակ օրինակով գոյություն ունեցող Lotus Evora E414 Hybrid Range Extender-ի հիբրիդային նախատիպը վաճառվում է: Սպորտքարը գնահատվել է 150 հազար ֆունտ սթերլինգ, փոխանցում է Motor-ը:
Հիբրիդային սպորտքարը կառուցվել է սովորական «Էվորայի» հիմքի վրա: Նրա մշակման եւ կառուցման ծախսերը կազմել են 23 մլն ֆունտ սթերլինգ: Lotus Evora E414 Hybrid-ն ունի 2 էլեկտրական շարժիչ՝ յուրաքանչյուրը 152 կիլովատտ (207 ձ.ու.) եւ 400 Նմ: Նրանք պտտման պահը փոխանցում են անհատական տրանսմիսիայով, որը թույլ է տալիս ճկուն վերահսկել յուրաքանչյուր անվի քարշող ուժը: «Ընթացքի պաշարի մեծացմանն» է ծառայում 1,2-լիտրանոց «տուրբոեռյակը»: Այն սնուցում է 14,4 կՎտ/ժամ տարողությամբ մարտկոցը:



























