Այս ընթացքում Ազգային ժողովը չի գործում նորմալ ռեժիմով, քանի դեռ չի սպառված հատուկ նիստի օրակարգը: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարեց խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով, շուտով կառավարությունը պետք է ներկայացնի իր ծրագիրը եւ իրենք այս հանդիպման ժամանակ քննարկել են, թե դա ինչպես տեխնիկապես պետք է կազմակերպել. «Մտքեր են փոխանակվեն նաեւ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ, սակայն որեւէ որոշում չի կայացվել»:
Հարցին, թե ինչու օրենդիրն ու գործադիր շփվում են փակ դռների հետեւում, մինչդեռ կա ԱԺ-կառավարություն հրապարակային հարցուպատասխանի ֆորմատը, Իգրթյանը պատասխանեց. «Այս ընթացքում Ազգային ժողովը չի գործում նորմալ ռեժիմով, քանի դեռ չի սպառված հատուկ նիստի օրակարգը, իսկ այդ ֆորմատի դեպքում ԱԺ-կառավարություն հարցուպատասխան չի կարող լինել»:





























