Եվրամիությունը փորձում է Իռլանդիայում քաղաքացիական պատերազմ հրահրել բրեքսիթի գործարքի վերաբերյալ իր պայմաններով, հայտարարել է ֆրանսիական աջակողմյա «Ազգային միավորում» (նախկին «Ազգային ճակատ») կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը BFMTV հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Իրականում Եվրամիությունը փորձում է Իռլանդիայում հրահրել քաղաքացիական պատերազմ…վերսկսել Իռլանդիայում գոյություն ունեցած հակամարտությունը»,-հայտարարել է Լե Պենը բրեքսիթի գործարքը քննարկելու ընթացքում:

Լե Պենը հավելել է, որ ԵՄ-ի նպատակը «բաժանումը հնարավորինս ցավոտ» դարձնելն է, սակայն ընդգծել է, որ այդպիսին դա կդառնա, ամենայն հավանականությամբ, հենց ԵՄ-ի, այլ ոչ Մեծ Բրիտանիայի համար:

Երեքշաբթի բրիտանական խորհրդարանականներն իրենց դիրքորոշումն են հայտնել բրեքսիթի հետ կապված մի շարք հարցերի շուրջ՝ վարչապետ Թերեզա Մեյին տալով հստակ ծրագիր ԵՄ-ի հետ բանակցությունների հերթական փուլի համար: Պատգամավորները հաստատել են, որ չեն սատարում ԵՄ-ի հետ ներկայիս համաձայնությունը, ներկայանում են առանց համաձայնության Եվրամիությունից դուրս գալու դեմ, ցանկանում են Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ պայմանների փոփոխություն, սակայն, դրա հետ մեկտեղ, պատրաստ չեն ստանձնել բրեքսիթի պայմանները մշակելու պատասխանատվությունը: