Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյուտ Չավուշողլուն հայտարարել է, որ Վենեսուելայի ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին ճանաչած երկրները զարգացնում են ճգնաժամն այդ երկրում, որի հետեւանքով տառապում են տեղաբնակները, հաղորդում է Reuters-ը:
Թուրքական ԱԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որը Գուայդոյին սատարող երկրները պետք է միավորվեն Վենեսուելայում ճգնաժամը կարգավորելու համար:
«Երկրում կա խնդիր, կա կայծ, որը յուրաքանչյուր պահին կարող է հրդեհի վերածվել: Այդ դեպքում նրանք պետք է իրենց ներդրումն ունենային երկխոսության միջոցով խնդիրը լուծելու մեջ»,-լրագրողներին Ստամբուլում ասել է Չավուշողլուն:
Թուրքիան փորձում էր նախաձեռնել բանակցություններ Վենեսուելայի հարցով Վաշինգտոնի եւ Լատինական ամերիկայի երկրների միջեւ: «Սակայն այսօր Վենեսուելայի դեմ այդ քայլերը ձեռնարկող երկրներից եւ ոչ մեկը չի ձգտում երկխոսության»,-հավելել է նախարարը:
Թուրքիան այն սակավաթիվ երկրներից մեկն է, որը սատարում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ ի տարբերություն ՆԱՏՈ-ի իր դաշնակիցների, Միացյալ Նահանգների եւ Կանադայի, մի քանի աջակողմյա լատինաամերիկյան երկրների, որոնք ճանաչել են իրեն ժամանակավոր առաջնորդ հռճակելու Գուայդոյի գործողությունները:





























