Ռոսպոտրեբնադզորը Եվրասիական տնտեսական միությանը կոչ է արել սահմանել բուսայուղերում եւ ճարպերում առողջության համար վնասակար գլիցիդիլային եթերների ու գլիցիդոլի առավելագույն պարունակության նորմատիվներ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ինչպես նշել են գերատեսչությունում, եթերների առաջացման պատճառը բուսայուղերի տեխնոլոգիական մշակումն է։
Ներկայում Ռոսպոտրեբնադզորը նյութեր է պատրաստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ սանիտարահամաճարակային ստուգման ենթակա մթերքների նկատմամբ պաահանջների փոփոխությունների ընթացակարգի անցկացման համար։




























