04.09.2019-ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հերթական անգամ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:
2019թ.-ի «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկ պատվավոր մրցանակը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ շնորհվել է չորրորդ անգամ՝ հաշվի առնելով այս ծառայությունների գծով բանկում նորարարական թվային տեխնոլոգիաների ներդրումը, իրականացված գործարքների ծավալը, ճշգրտությունն ու արագությունը, աշխարհագրական ընդգրկման շրջանակի ընդլայնումը, հաճախորդների սպասարկման բարձր որակը:
Նշենք, որ Լոնդոնում կայացած «Արտաքին առեւտրի ոլորտում բանկիրների ասոցիացիայի» /BAFT/ 12-րդ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված 98 երկրների բանկերի անունները: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ եւ անկախ փորձագետներ:
Ի դեպ, առեւտրի ֆինանսավորման ոլորտում վերջին ութ տարիներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» է ճանաչվել նաեւ գերմանական Commerzbank AG-ի եւ Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից:





























