ԵՄ երկրները հաշվի չեն առնում Վենեսուելայի ճգնաժամի կարգավորման հարցում ՌԴ-ի եւ Չինաստանի շահագրգռվածությունը, դա տարօրինակ դիրքորոշում է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեկ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Տարօրինակ է, թե ինչու վենեսուելական կողմերի համար համաձայնության գալու հնարավորությունների որոնման գործում մեր, չինական կողմի շահագրգռվածությունը հաշվի չեն առնում», - Դուշանբեում այցի ժամանակ՝ Տաջիկա-ռուսական սլավոնական համալսարնում ուսանողների առջեւ ելույթ ունենալիս, ասել է Լավրովը:
Հունվարի 23-ին Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն ժամանակավոր կառավարության գործունեության ժամանակահատվածում իրեն պետության ղեկավար էր հռչակել: ԱՄՆ-ն եւ մի շարք այլ երկրներ հայտարարել էին Գուաիդոյին ճանաչելու մասին եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, որի ընտրվելը նրանք օրինական չեն համարում, պահանջել էին թույլ չտալ ընդդիմության դեմ ուժային գործողություններ:
Մադուրոն իրեն սահմանադրական նախագահ էր հայտարարել, իսկ ընդդիմադիր խորհրդարանի խոսնակին՝ «ԱՄՆ-ի խամաճիկ»:
Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ աջակցել են Մադուրոյին որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահ:
Բրյուսելում «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը հաղորդել էր, որ Իտալիան արգելափակել է Գուաիդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին ԵՄ-ի հայտարարությունը:





























