Դոնալդ Թրամփի Երդմնակալության կոմիտեի փաստաթղթերի դաշնային հայցը «պատմության» մի մասն է՝ կապված այն փաստի հետ, որ նա նախագահ է։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։

CNN-ին տված հարցազրույցում Սանդերսը նշել է, թե «ատելությունն այնքան ուժեղ է», որ մարդիկ փորձում են որեւէ բան գտնել՝ «խնդիրներ ստեղծելու» համար եւ դա կապել հանրապետական նախագահի հետ։

Նյու Յորքում հետաքննության շրջանակներում հայց է ներկայացվել հիմնադրամի հանդեպ՝ կապված այն բանի հետ, ինչպես եւ որքան գումար է ծախսել Երդմնակալության կոմիտեն։

Ավելի ուշ Սանդերսը լրագրողներին հայտարարել էր, թե հետաքննությունը «ոչ մի ընդհանուր բան չունի» Սպիտակ տան հետ՝ հայտնում է AP-ն։