.ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ նախկին դատախազ եւ զինվորական Իլան Քարրին նշանակել է մոնթորինգի եւ հակասեմիտիզմի դեմ պայքարի հարցերով հատուկ դեսպանորդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քարրը ահաբեկչության դեմ պայքարի հարցերով փորձագետ է աշխատել: Պոմպեոն նրան երաշխավորել է նաեւ որպես հրեական հասարակական գործիչ, որը մեծ դեր է խաղացել ԱՄՆ-ում եւ արտասահմանում հրեաների պաշտպանության գործում:
«Մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների առաջ մղումը, ներառյալ պայքարը հակասեմիտիզմի դեմ, որտեղ էլ այն գոյություն ունենա, ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է եւ նպաստում է մեր ազգային շահերին, կայունությանն ու ժողովրդավարությանը»,- հայտարարել է Պոմպեոն:
ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ Քարրն արդեն երեքշաբթի ուղեւորվել է Սլովակիա եւ Բելգիա՝ մասնակցելու հակասեմիտիզմի դեմ պայքարի հարցերով երկու համաժողովի:




























