Ֆրանսիան ծրագրում է 5 տարում մշակել սեփական հիպերձայնային զենք, հայտնում է National Interest-ը: Ամսագրի տեղեկություններով՝ ֆրանսիական հիպերձայնային սավառնող բլոկը կկոչվի V-MaX եւ կկարողանա զարգացնել մինչեւ 6000 կմ/ժամ արագություն:

«Շատ երկրներ են հիպերձայնային զենք ձեռք բերում, եւ մենք ունենք դրա ստեղծման համար մշակումներ»,- ասել է երկրի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:

Նշվում է, որ նոր զենքը կմշակի ArianeGroup-ը՝ Airbus եւ Safran ձեռնարկությունների հետ համատեղ, ենթադրաբար՝ հեռանկարային գերձայնային «օդ-օդ» թեւավոր հրթիռ ASN4G-ի հիմքի վրա: