ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսին 10 օր է մնացել բյուջեի մասին օրինագիծն ընդունելու համար, որում կնախատեսվի Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար միջոցների հատկացումը: Նա այս մասին ասել է Կոնգրեսին հղած ամենամյա ուղերձում, փոխանցում է RT-ն:
«Կոնգրեսին ընդամենը 10 օր է մնացել օրինագիծն անցկացնելու համար, որը կֆինանսավորի մեր իշխանության մարմիններին, կպաշտպանի մեր հայրենիքը եւ կապահովի մեր հարավային սահմանների անվտանգությունը»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ դեմոկրատները եւ հանրապետականները պետք է «միավորվեն ԱՄՆ սահմանների պաշտպանության համար»:




























