Ամերիկացիների ավելի քան կեսը հայտարարել է, որ ձայն չէր տա ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին 2020թ. ընտրություններում։ Հարցման արդյունքները հրապարակել է Politico-ն։

Անցկացված հետազոտության համաձայն՝ հարցվողների 52%-ն ասել է, որ ձայն կտար մեկ այլ թեկնածուի։ Միայն 26%-ը չի կասկածում, որ ձայն կտար Թրամփին, եւս 10%-ը գուցե կքվեարկեր նրա օգտին։ Ամերիկացիների 6%-ն էլ կարծում է, որ ձայն կտար ընդդեմ երկրի գործող նախագահի։

Ճշտվում է, որ 56%-ը հավանություն չի տալիս Թրամփի գործողություններին, 44%-ը՝ վճռականորեն դեմ է նրան։ 41%-ն աջակցում է Թրամփին, 23%-ը հաստատ հավանություն է տալիս նրա գործողություններին, տեղեկացնում է Gazeta-ն։