ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել ընդունել օրենք, որը կարգելի ուշ շրջանի հղիությունն ընդհատելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը պահպանելու համար Կոնգրեսին խնդրում եմ ընդունել օրենք, որը կարգելի հղիության ընդհատումն ուշ շրջանում»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ երեքշաբթի հանդես գալով Սենատի եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առջեւ՝ «Երկրի վիճակի մասին» ամենամյա ուղերձով։
«Եկեք միասին ստեղծենք մի հասարակություն, որի համար թանկ է անմեղ կյանքը։ Եկեք հաստատենք այս ճշմարտությունը. բոլոր երեխաները՝ ծնվածներն ու չծնվածները, ստեղծված են Աստծո նմանությամբ»,- ասել է Թրամփը։
Հղիության ընդհատման իրավունքի սահմանափակման հարցը ամենահուզականներից էր 2016թ. ընտրարշավի ընթացքում, եւ նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Թրամփը ստորագրեց հրամանագիր, որը վերականգնում էր ԱՄՆ դաշնային իշխանությունների կողմից օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպություններին, որոնց բուժանձնակազմը զբաղվում էր հղիությունների ընդհատմամբ կամ դրանց մասին տեղեկատվություն էր տրամադրում, միջոցներ հատկացնելու արգելքը։
Այս արգելքը մտցվել էր 1985թ. հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, հետո արգելքը չեղարկել էին դեմոկրատ նախագահներ Բիլ Քլինթոնն (1993թ.) ու Բարաք Օբաման (2009թ.)։ Հանրապետական Ջորջ Բուշ-կրտսերը վերականգնել էր արգելքը։




























