Կառավարության ծրագիրը հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա անդրադարձավ ծրագրում կրթության եւ գիտության հատվածներին, մասնավորապես, նշելով. «Հիմնական նպատակները մի քանիսն են՝ նախ փոխել դպրոցի բովանդակությունը, մենք շատ մեծ շեշտադրում ենք արել նախակրթական ոլորտի զարգացման վրա, բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում ակնկալում ենք, որ գիտության վերադարձը բուհական համակարգ կարող է շեշտակի փոխել իրավիճակը, խոսել ենք ներառական համակարգի ներդրման մասին եւ դրա արդյունավետության մասին»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ կառվարության ծրագիրը այսօր հաստատվել է եւ ուղարկվել Ազգային ժողովի հաստատմանը։