Տավուշի մարզը ամենամեծ հնաարվություն ունեցող մարզն է, որովհետև այն ունի 350 կմ սահման, որից 300–ը՝ հակառակորդի հետ և սա լրացուցիչ հնարավություն է ռազմարդյունաբերության զարգացման համար հենց տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Ես խնդիրներին միշտ նայում եմ որպես մարտահրավեր և հնրաավորություն, և ես չեմ կարծում, որ Տավուշի մարզը ամենապրոբլեմատիկ մարզն է»։

Հայկ Չոբանյանն ասաց նաև, որ կա Տավուշի մարզի զարգացման ծրագիր, ինքը համոզված է, որ այդ ծրագրով սպասվող ցուցանիշներն իրենք մի քանի անգամ գերազանցելու են։