Շրի Լանկայի նախագահը իրավապաշտպան խմբերին կոչ է արել չմիջամտել մահապատժի 43-ամյա արգելքը վերացնելու իր ծրագրերին՝ հայտնում է AP-ն։

Միտրիպալա Սիրիսենան խորհրդարանին հայտնել է, ոի մահապատիժը կվերականգնվի առաջիկա երկու ամիսներին։ «Ես իրավապաշտպան կազմակերպություններին կոչ եմ անում մարդու իրավունքների հարցեր բարձրացնելով չվերահսկել լուրջ հանցագործությունների համար պատիժները»,- նշել է նա։

Նրա խոսքերով, թեեւ երկրի վրա դրական ազդեցություն են գործել բոլոր կրոնները, անհրաժեշտ է օրենքի խիստ կիրառում, որպեսզի հանցավորությունը պատժվի եւ կարգուկանոն պահպանվի։

Շրի Լանկայում կան մահապատժի դատապարտված 1299 ձերբակալվածներ, որոնցից 48-ը դրան արժանացել են թմրանյութերի հետ կապված հանցանքի համար։ Վերջին անգամ մահապատիժ Շրի Լանկայում իրականացվել է 1976թ․։