ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց նա։
«Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ներկայացրել եմ ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում։ Այս ընթացքում շարունակել եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները, քանի դեռ դիմումը, սահմանված կարգով, մակագրված չէր»,–ասաց նա՝ նշելով, որ մտադիր է իր հետագա մասնագիտական գործունեությունը շարունակել մասնավոր ոլորտում։





























