Նախագահի թեկնածու Անատոլի Գրիցենկոն հայտարարում է, որ նրա մրցակից, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման  է տվել ընտրողներին կաշառելու համար բյուջեից  2 մլրդ գրիվեն հատկացնել, գրում է «Ուկրիաինսկայա պրավդան»:

«Ես նորից եմ ասում՝ թող նախարար Ավակովը լսի այն տեղեկությունը, որը ես ունեմ՝ նրանք որոշել են  2 մլրդ գրիվեն հատկացնել կաշառքի համար: Պորոշենկոն իր փողերից չի տա: Դրանք մեր եւ ձեր փողերը կլինեն, որպեսզի նորից մարդկանց գնի եւ շարունակի կերակրատաշտի մոտ նստել», — ասել է Գրիցենկոն:

Նա նաեւ հայտարարել է, որ դրա կազմակերպման հետեւոմ երկու մարդ է կանգնած:Նա ՆԳՆ-ին խորհուրդ  է տվել արդեն հիմա նրանց կանչել, հարցաքննել եւ հետեւել:

Գրիցենկոն սակայն ասածը  հաստատող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: