Ամերիկյան վերջին վետերանը, ով անցել էր Առաջին աշխարհամարտի միջով, Ֆրենք Բաքլզը մահացել է Չառլզ-Թաունում` 110 տարեկան հասակում, հաղորդում է CNN-ը:

Առաջին աշխարհամարտի տարիներին Բաքլզը եղել է շտապօգնության մեքենայի վարորդ Եվրոպայում, իսկ պատերազմի ավարտից հետո եղել է առեւտրային նավերից մեկի կապիտանի օգնական: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա նոր ակրաների մեջ է ընկնում, ճապոնացիները գերի են վերցնում Ֆիլիպիններում, որտեղ նա անցկացնում է երեք տարի, եւ ազատվում է ամերիկյան զորքերի օգնությամբ:

Վերջին շրջանում նա շատ ժամանակ էր հատկացնում լուսանկարիչ Դեվիդ Դեջոնջի հետ աշխատանքին, ով որոշել էր հավերժացնել մինչ մեր օրերը կենդանի մնացած վետերաններին: