Մինեսոտայում սկանդալ է առաջացել Դոնալդ Թրամփ մականունով շան սպանության պատճառով: Տեղական շերիֆը հավաստիացնում է, որ շանը քաղաքական դրդապատճառներով չեն կրակել: Սոցցանցերում նման վարկած էր տարածվել, ինչը Ջեքսոն շրջանի որոշ բնակիչների նկատմաբ սպառնբալիքի պատճառ էր դարձել, հայտնում է AP-ն:
Ջեքսոն շրջանի շերիֆի գրասենյակը եկել է այն եզրահանգման, որ շանը կրակած տղամարդը, փորձել է «պաշտպանել իր անասուններին»:
«Սոցցանցերում փաստերը խեղաթյուրվաած են», - ասվում է շերիֆ Շոն Հեյկենի հայտարարությունում:
«Ցավոք, ներկայումս մարդիկ բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցնում այս շրջանի քաղաքացիների նկատմամբ»:
Շան տերը՝ Լեյքֆիլդից 59-ամյա Ռենդալ Թոմը, ԱՄՆ նախագահի ակտիվ կողմնակից է: Հանրահավաքներից մեկի ժամանակ Թրամփը ստորագրել էր Թոմի շան նկարը:
Սոցցացերի որոշ օգտատերեր պնդում են, որ հարեւանը, որին նրանք դեմոկրատ են համարում, կանխամտածված է սպանել Թոմի շանը:





























