ԱՄՆ-ում Դալասի բնակիչը 8 տարվա բանտարկության է դատապարտվել իր մոտ հայտնաբերված մասամբ 3D պրինտերով տպագրված հրացանի եւ ամերիկացի օրենսդիրների ցուցակի պատճառով, փոխանցում է BBC-ն:

Էրիկ Մաքգինիսին արգելված էր 2 տարի հրազեն ունենալ այն բանից հետո, երբ 2015 թվականին հարձակվել էր ընկերուհու վրա:

Մաքգինիսը 2016-ին փորձել էր ատրճանակ գնել, սակայն ստուգմանը տապալվել էր, փոխարենը՝ նա ատրճանակի մասեր էր գնել եւ 3D պրինտեր՝ զենքը հավաքելու համար:

Նա կալանավորվել էր 2017 թվականին, երբ ոստիկանները անտառում կրակոցներ էին լսել:

Երբ ոստիկանները Մաքգինիսից պահանջել էին հանձնվել, նա հայտարարել է, թե ԿՀՎ-ի համար է աշխատում:

Սպաները զննել էին նրա ուսապարկը եւ հայտնաբերել «9/11/2001 ամերիկացի ահաբեկիչների ցուցակ» անվանումով ցուցակ, որի մեջ ներառված էին ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների օրենսդիրների անունները: