Սանկտ Պետերբուրգում 5 հարկանի շենքում տանիքի ծածկը փլուզվել է՝ հինգերորդից ընկնելով երկրորդ հարկ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ Լոմոնոսովի 9 հասցեում գտնվող շենքի փլուզման մակերեսը կազմել է 150 ք/մ։ Շենքից տարհանվել է, նախնական տվյալներով, 60 մարդ։

«Նախնական պատճառը վերանորոգման աշխատանքների ժամանակ տեխնիկական պահանջների խախտումն է»,- ասել է աղբյուրը։

Փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։