ԱՄՆ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի թեկնածու Հիզեր Նաուերթը, որին առաջարկել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հրաժարվել է առաջադրվել այդ պաշտոնում, հաղորդում է BBC News-ը:
Նաուերթը, որն անցած տարի Fox News-ի ներկայացուցիչն էր, հայտարարել է, որ այդ որոշումը բխում է «ընտանիքի շահերից»: Նրա խոսքերով՝ վերջին երկու ամիսները «շատ հոգնեցուցիչ էին»:
Դեկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի իր թեկնածուն Հիզեր Նաուերթն է:
Ներկայումս Նաուերթն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն է:
Նա այդ պաշտոնում պետք է փոխարիներ Նիքի Հեյլիին, որն անսպասելիորեն հրաժարական էր տվել անցած տարի հոկտեմբերին:
Նշվում է նաեւ, որ շատերը կասկածում են, որ կառավարությունում երկու տարուց պակաս աշխատանքային փորձ ունեցող, իսկ միջազգային կառույցներում ընդհանրապես փորձ չունեցող Հիզեր Նաուերթը կկարողանար պատշաճ կերպով կատարել ԱՄՆ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պատրականությունները:




























