ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել եվրոպական երկրներին Սիրիայից տանել բանտարկված ահաբեկիչ-հայրենակիցներին եւ դատել նրանց, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Ամերիկայի առաջնորդի թվիթերյան գրառմանը:

Ըստ նրա տվյալների՝ հանրապետությունում գտնվում են ավելի քան 800 ահաբեկիչներ՝ Եվրոպայից ժամանած:

Թրամփը մտահոգություն է հայտնել, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ահաբեկիչները կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են:

«ԱՄՆ-ը չի ցանկանում հետեւել՝ ինչպես են այդ ծայրահեղականները մուտք գործում Եվրոպա, որտեղ նրանք հույս ունեն հայտնվել: Մենք այնքան շատ գործ են անում եւ այնքան շատ ենք ծախսում, այժմ շատերը պետք է քայլեր ձեռնարկեն եւ կատարեն այն աշխատանքը, որին ունակ են: Մենք կհեռանանք միայն խալիֆաթի նկատմամբ 100-տոկոսանոց հաղթանակից հետո»,-նշել է պետության ղեկավարը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ներկայումս Սիրիայի բանտերում գտնվում են շուրջ 800 ահաբեկիչներ 40 երկրներից: Քանի որ Թրամփը որոշել է դուրս բերել զորքերը Սիրիայից, հավանական է, որ քրդերը չեն կարողանա կամ չեն ցանկանա պահել բանտարկյալներին առանց ամերիկյան աջակցության: Այդ պատճառով Վաշինգտոնը ձգտում է վերադարձնել նրանց այն երկրներին, որտեղ նրանք ծնվել են, սակայն արտասահմանյան կառավարությունների մեծամասնությունը չի ցանկանում դա անել: