«Մյունխենում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ»․- ինսթագրամի իր էջում գրել է նախագահ Արմեն Սարգսյանը։
«Երկուսով թեյի սեղանի շուրջ երկարատև զրույց ենք ունեցել հայ համայնքի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում հրավիրել եմ նրան այցելել Հայաստան»,- ասված է նրա գրառման մեջ։
Հիշեցնենք, Հայաստանի նախագահը աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։





























