Ադրբեջանում քաղբանտարկյալների միասնական ցուցակը կազմող աշխատանքային խումբը հրապարակել է իր աշխատանքի արդյունքները։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, հիմնվելով ստացված փաստաթղթերի, դատական գործընթացների մոնիթորինգների եւ հարցումների վրա, խումբը հաստատել է, որ այսօրվա դրությամբ երկրում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված 127 մարդ կա։

Եւս 54 մարդու գործ դեռ մոնիթորինգի կենթարկվի։ Սեպտեմբերին նախորդ ցուցակի հրապարակումից հետո մեկ մարդ անցել է քաղբանտարկյալների շարքը։