Համայի հյուսիսային արվարձանում սիրիական բանակի ստորաբաժանման կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների խումբը, հաղորդում է SANA-ն:

Նշվում է, որ գործողությունը պատասխան էր դեէսկալացիայի գոտու վերաբերյալ համաձայնագրի շարունակական խախտմանը:

Գործակալության թղթակցի հաղորդմամբ՝ ռազմական գործողության արդյունքում  վիրավորվել եւ չեզոքացվել է զինյալների խումբը, ոչնչացվել են ահաբեկիչների երկու մեքենաները, զենքերը եւ զինամթերքը: