Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Խաղաղության կորպուսի 50-երորդ տարեդարձի կապակցությամբ մարտի 1-ին ընդունելություն է կազմակերպել իր տանը: Միջոցառմանը ներկա են եղել Խաղաղության կորպուսի աշխատակազմն ու կամավորները, նախարարներ եւ նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

2011թ մարտի 1-ը, հիշատակում է նախագահ Քենեդիի Խաղաղության կորպուսը ստեղծելու փաստաթղթի ստորագրման 50-ամյակը, եւ առ այսօր ավելի քան 200 000 ամերիկացի ծառայություն է մատուցել աշխարհի139 երկրում։

1992-ից ի վեր ավելի քան 700 ազգությամբ ամերիկացի Խաղաղության կորպուսի կամավոր է ծառայել Հայաստանում։ Ներկայումս 99 կամավոր երկու տարի ժամկետով ծառայում են Հայաստանի զանազան համայնքներում։ Նրանք աշխատում են չորս հիմնական ոլորտում. համայնքի եւ բիզնեսի զարգացում, անգլերեն լեզվի դասավանդում, առողջապահություն եւ բնապահպանություն։ Խաղաղության կորպուսը Հայաստանում համագործակցում է Առողջապահության,

Խաղաղության կորպուսի նպատակներից է օգնել տեղական համայնքներին առնչվող խնդիրներին եւ ստեղծել փոխըմբռնում հայ եւ ամերիկյան ազգերի միջեւ: