Փետրվարի 24-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբին (Dr. Loay Al-Khatteeb)։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշեց Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաեւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։

Կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։ Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգտիկ ոլորտում առկա խնդիրները եւ ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնեց իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու եւ զարգացնելու երկկողմ համագործակցությունը։