NEWS.am–ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում երեկ երեկոյան սպանվածը  Կարեն Խնուսյանն է, 29 տարեկան։

Մեր տեղեկություններով՝  Խնուսյանը հաշվառված է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում, սակայն երկար տարիներ է, ինչ գյուղում չի բնակվում։ Նա որոշ ժամանակ ապրել է Եվրոպական երկրներից մեկում, ապա վերադարձել Հայաստան։

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ եւ 235-րդ հոդվածների առաջին մասերով։

Հիշեցնենք, որ տղամարդու դին հայտնաբերվել է 2019 թ. փետրվարի 24-ին` ժամը 19:55-ին,  Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով: