Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգեւոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության եւ Կանադայի ԶՈՒ հոգեւոր առաջնորդության միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության /գնդերեցության/ ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության ձեւաչափով:

Կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը եւ իրականացնել փորձի փոխանակում խաղաղապահ առաքելությունների ընթացքում գնդերեցի առաքելության, զինվորների եւ սպաների քրիստոնեական դաստիարակության գործում գնդերեցների դերի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ինչպես նաեւ կազմակերպել ՀՀ ԶՈՒ երկու գնդերեցների վերապատրաստում Կանադայում: