Սոցիալ-դեմոկրատները՝ Գերմանիայում կառավարող կոալիցիայի կրտսեր գործընկերները, ցանկանում են մարտի 9-ից հետո երկարացնել Սաուդյան Արաբիա զենքի արտահանման արգելքը՝ չնայած Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ճնշմանը, տեղեկացնում է Reuters-ը։
Խորհրդարանում ՍԴ կուսակցության փոխնախագահ Ռոլֆ Մուետզենիչն ասել է, որ իր կուսակցությունը կպայքարի Էր Ռիադում արդեն հաստատված զենքի մատակարարումը դադարեցնելու համար։
«Մենք պնդելու ենք, որպեսզի շարունակվի զենքի արտահանման արգելքը Սաուդյան Արաբիա վերջնաժամկետից՝ մարտի 9-ից հետո, քանի որ մորատորիում մտցնելու պատճառները չեն փոխվել»,- նշել է նա։
Խոշոր եվրոպական ընկերությունները, այդ թվում Airbus-ը եւ բրիտանական BAE Systems-ը, նախազգուշացնում են, որ այդ արգելքը կազդի իրենց ֆինանսական ցուցանիշների վրա։




























