Իսրայելը ողջունել է Բրիտանիայի որոշումը՝ «Հըզբոլլահ» շարժումը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն եւ ԵՄ-ին կոչ է արել հետեւել նրա օրինակին, տեղեկացնում է Reuters-ը։
«Բոլոր նրանք, ովքեր իսկապես ցանկանում են պայքարել ահաբեկչության դեմ, պետք է մերժեն (Հըզբոլլահի) «ռազմական» եւ «քաղաքական» թեւերի միջեւ կեղծ տարբերությունը»,- գրել է Իսրայելի անվտանգության նախարար Գիլադ Էրդանն իր Թվիթերում՝ շնորհակալություն հայտնելով բրիտանացի իր պաշտոնակցին՝ Սաջիդ Ջավիդին։ «Հիմա ճիշտ ժամանակն է ԵՄ-ի համար՝ հետեւելու նրանց օրինակին»։




























