Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, թե մարտի 29-ին նախատեսված Brexit-ի հետաձգումը «ռացիոնալ որոշում» կլինի՝ հաշվի առնելով այն, որ բրիտանական խորհրդարանին դեռեւս չի հաջողվել համաձայնության գալ այդ հարցով՝ հայտնում է Reuters-ը։
«Ես կարծում եմ, որ այն իրավիճակում, որում մենք գտնվում ենք, հետաձգումը ռացիոնալ որոշում կլիներ, սակայն վարչապետ Թերեզա Մեյը դեռ հավատում է, որ կարող է խուսափել այդ սցենարից»,- բրիտանացի առաջնորդի հետ հանդիպման հաջորդ օրը Եգիպտոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Տուսկը։
Նրա խոսքերով, Մեյի հետ ինքը քննարկել է Brexit-ի շուրջ բանակցությունների երկամյա ժամանակաշրջանի (որը լրանում է մարտի 29-ին) «հնարավոր հետաձգման իրավական եւ քաղաքական հետեւանքները։




























