Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ Սիսին Եվրոպայի երկրներին կոչ է արել արաբական աշխարհին դասախոսություններ չկարդալ՝ հայտնում է AP-ը։

Ելույթ ունենալով ԵՄ եւ ԱՊԼ գագաթաժողովից հետո՝ Սիսին հայտարարել է․ «Դուք չէ, որ պետք է մեզ մարդասիրություն սովորեցնեք»։

«Եվրոպացիներն էթիկայի եւ արժեքների իրենց կանոններն ունեն։ Մենք դրանք հարգում ենք։ Իրենք էլ պետք է մերը հարգեն»։ Նրա խոսքերով, Եվրոպան բարգավաճում է այն դեպքում, երբ արաբական շատ երկրներ փորձում են ուղղակի կասեցնել հակամարտությունները»։

ԵՄ առաջնորդները խուսափում են Եգիպտոսին հրապարակավ քննադադել նույնիսկ վերջերս այլակարծության աննախադեպ ճնշումների եւ մի շարք մահապատիժների ֆոնին։