Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա ամիսներին այցելել Իրաք՝ հայտնում է Reuters-ը։

«Հին բարեկամությունը (Ֆրանսիայի եւ Իրաքի միջեւ) պատնեշ է եղել ահաբեկչության դեմ, այժմ մենք պետք է պահպանենք այն ամուր խաղաղություն հաստատելու կոնկրետ նախագծերով»,- իր իրաքցի գործընկեր Բարհամ Սալիհի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Մակրոնը։ Դա կլինի իմ ուղերձը, երբ ես մի քանի ամսից ժամանեմ Իրաք»,- հավելել է նա։